Խոշոր հրդեհ Խոսրովի արգելոցում. այրվել է 10 հա տարածք


09:36 , 13 մարտ, 2015

Խոշոր հրդեհ Խոսրովի արգելոցում. այրվել է 10 հա տարածքSlaq.am-ը գրում է․

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 12-ին, ժամը 22.23-ին ահազանգ է ստացվել, որ Խոսրովի արգելոցում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ, Արտաշատ եւ Մասիս քաղաքների օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել նաեւ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից 3 աշխատակից եւ ՄՓՎ-ի ազատ հերթափոխից 9 հրշեջ-փրկարար:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի 30 աշխատակից:

Դեպքի վայրում ներկա են գտնվել ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ փոխնախարար Վ. Տերտերյանը եւ ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարարության եւ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները:

Պարզվել է, որ արգելոցում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: Հրդեհը մարվել է արգելոցի աշխատակիցների կողմից (30 աշխատակից):