«Ժամանակ». Գազի գինը չի բարձրանա. ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել «Գազպրոմ»–ի հետ


08:16 , 13 մարտ, 2015

«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, որպեսզի Հայաստան մատակարարվող գազի սակագինը սահմանին 189 դոլարի փոխարեն դառնա 165 դոլար: Այս փոփոխությունը հնարավորություն կտա չբարձրացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը, որը պետք է տեղի ունենար դրամի արժեզրկման արդյունքում: Սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը կրկին առաջին պլան է մղվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լուրջ ֆինանսական դժվարությունների պատճառով»,–գրում է թերթը։