Ես և Դիեգո Կոստան ընկերներ ենք. Դավիդ Լուիս


06:33 , 13 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը նշել է, որ չնայած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ`  «Չելսիի» դեմ պատասխանում խաղում ունեցած վիճաբանության, շարունակում է ընկերական հարաբերությունները լոնդոնյան ակումբի հարձակվող Դիեգո Կոստայի հետ:

«Նման բաներ խաղադաշտում տեղի ունենում են: Դիեգո Կոստան զարմանալի ֆուտբոլիստ է: Երեկ իմ եւ նրա միջեւ շատ էր ուժային պայքար ծավալվում, բայց մենք ընկերներ ենք եւ խաղից հետո միասին ենք ժամանակն անցկացրել», - Դավիդ Լուիսի խոսքերն է փոխանցել Goal.com-ը: