Ծագումով երկու պակիստանցիներ խոստովանել են Նյու Յորքի կենտրոնում ահաբեկչական ակտ իրականացնելու մտադրության մասին


05:53 , 13 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

4975589-nyu-york-rokfeller-centr

Ծագումով երկու պակիստանցիներ՝ 22-ամյա Ռաիս Քազին և նրա եղբայրը՝ 32-ամյա Շեհերար Քազին, Մայամիի դատարանում խոստովանել են նյույորքյան տեսարժան վայրերից մեկի մոտ ահաբեկչական գործողություն կազմակերպելու մտադրության մեջ, գրում է TASS-ը:

Հետաքննության տվյաներով՝ այսպիսով նրանք ցանկացել են վրեժխնդիր լինել Աֆղանստանում ամերիկյան անօդաչու սարքավորումների կողմից սպանված անմեղ մարդկանց համար:

Իշխանությունները պարզել են, որ եղբայրները «Ալ-Քաիդայի» հետ կապված ծայրահեղական կայքերում ուսումնասիրել են ինքնաշեն պայթուցիկի պատրաստման մեթոդները: Ահաբեկչական գործողության իրականացման հնարավոր վայրերից նշվել են Թայմս Սքուերը, բրոդվեյյան թատրոնը և Նյու Յորքի ֆոնդային բորսան:
Սակայն, նրանց շուտով ձերբակալել է ՀԴԲ-ն: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են նաև ինքնաշեն ռումբերը:

Եղբայրների գործով դատավճիռը, ովքեր ԱՄՆ-ի քաղաքացիներ են հանդիսանում, կհրապարակվի հունիսի 5-ին: Նրանց 20-35 տարվա ազատազրկում է սպառնում: