Հիտլերն առաջին բալիստիկ հրթիռները փորձարկել է գերմանացիների վրա


04:57 , 13 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Ադոլֆ Հիտլերը նոր V-2 բալիստիկ հրթիռները փորձարկում էր Գերմանիայի բնակիչների վրա: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Daily Mail-ին հղումով, այս մասին հայտնի է դարձել գաղտնի արխիվի փաստաթղթերից, որոնք պահվում էին գերմանացի կոլեկցիոների մոտ:

Գաղտնի տվյալների համաձայն` նախքան առաջին բալիստիկ հրթիռները թշնամու դեմ կիրառելը նացիստները դրանք նետում էին գերմանական քաղաքների վրա, որպեսզի պարզեն զենքի գործարկման  շառավիղն ու ուժը:

Փաստաթղթերում պարունակվում են նացիստների Kommandostelle S ստորաբաժանման  զեկույցները, որոնց մեծամասնությունը կոդավորված  է: Այրված անկյուններով փաստաթղթերը վկայում են, որ դրանք փորձել են այրել, սակայն դրանք փրկվել են կրակից:

Գերմանացի կոլեկցիոները մտադիր է գաղտնի արխիվը աճուրդում վաճառքի հանել 2500 ֆունտ ստերլինգով: