Հարգելով Արմեն Մարտիրոսյանին՝ ընդամենը պիտի խնդրեմ, որ հեռու մնա այս մրցույթից


02:54 , 13 մարտ, 2015

Արմեն Մարտիրոսյանը շնորհալի մարդ է, մեր մշակույթում երևացող անձնավորություն: Բայց այն երգը, որը նա հեղինակել է Եվրատեսիլի համար, գուցե ընդունելի լինի որևէ մանկապարտեզում կամ դպրոցում կազմակերպվող ցերեկույթի, սակայն ոչ երբեք նման մրցույթի համար, որը մեզ համար դառնալու է աշխարհին ուղղված խոսք ու ապտակ... 
Սա այն դեպքն է, երբ ընկերականությունը, Գոհար Գասպարյանի «գրասենյակի» խաղերը պետք է մի կողմ թողնել, պետք է հեռանալ շոու-դաշտը մենաշնորհի վերածելու միտումներից և լրջորեն մտածել մրցույթին ներկայանալու մասին: 
Հարգելով Արմեն Մարտիրոսյանին, չխոսելով Կոսնտանդին Օրբելյանի փառահեղ նվագախումբը տապալելու մասին՝ ընդամենը պիտի խնդրեմ, որ հեռու մնա այս մրցույթից: Սա արհեստավորների տեղը չէ:
Պետք է անհապաղ մտածել նոր երգ ստեղծելու մասին և այդ գործի մեջ ընդգրկել արհեստավարժներին, իրապես տաղանդավոր մարդկանց:
Իսկ Գոհար Գասպարյանն իր «շոուն» թող մյուս տարի կազմակերպի...