01:27 , 13 մարտ, 2015
Tert.am–ը գրում է.
ԵՄ-ում Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ են պատրաստվում, որոնք կսահմանվեն Մինսկի պայմանավորվածությունների խախտման դեպքում: Ինչպես հաղորդում է ТАСС–ը` այս մասին հինգշաբթի հայտնել է Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը՝ Ֆրանսիայի կառավարության ղեկավար Մանուել Վալսի հետ համատեղ մամլո ասուլիսում:
«ԵՄ-ն այն դիրքորոշմանն է հանգել, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կշարունակվեն, իսկ նրանք, որոնք կարող են սահմանվել, առավել ցավալի են տնտեսության համար և արդեն պատրաստվում են Եվրահանձնաժողովում: Դրանք կսահմանվեն այն դեպքում, եթե համաձայնագրերը չիրագործվեն: Մենք ցանկանում ենք վերջ դնել այս հակամարտությանը` պատժամիջոցների, երկխոսության և դիվանագիտության ճանապարհով», - նշել է Լեհաստանի վարչապետը:
Մանուել Վալսն, իր հերթին, ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մինսկի համաձայնագրերը պետք է իրագործվեն, այլապես հակամարտությունը Դոնբասում էլ ավելի կսրվի: