Ինչպես ընդունեց ֆեյսբուքը Եվրատեսիլում Հայաստանի երգը


00:48 , 13 մարտ, 2015


Դավիթ Գաբրիելյան-
 Մենակ հայ լինելուս ֆակտորը ստիպեց երգը լսել ծայրից ծայր։

Արամ Հակոբյան- Մյուզիքլից ոնց որ մի հատված լինի։ Հաստատ եվրատեսիլյան ֆորմատ չի:

Էլեն Մկրտչյան-  Անցյալ տարի, երբ Եվրատեսիլը մեր համար զուտ մրցույթ էր, ավելի մեծ ջիղ, ոգևորություն ու որակ կար... Տաղանդավոր մարդիկ են հավաքվել, կարելի էր ավելի ուժեղ երգ, էլ չեմ ասում տեսահոլովակ ստեղծել...

Գարիկ Պետրոսյան- Ինձ տեսահոլովակը հուզեց, գաղափարը` նույնպես: Եվրատեսիլ մրցույթում հաղթանակն ինձ բացարձակ չի հուզում, Նման ձևաչափով երգի ներկայացումն արդեն հաղթանակ է: Անիմաստ սրամտությունները «բարոյական հաղթանակի» տիպի մասին այստեղ տեղին չեն: Շնորհակալություն բարձր ճաշակի ու մտքի համար ստեղծագործողներին:

Սամվել Մարտիրոսյան- Եվրատեսիլի երգը լսողներից մարդ կա՞, որ կարող ա կրկնել երգը։ Երգի կեսից արդեն մոռացել էի երաժշտությունը:

Տիգրան հարությունյան- Հիմա, որ ասեմ այս նախագիծը հենց սկբից էր սխալ, շա՞տ կդատափետեք: Կատարման, երգի բառերի ու կլիպի մասին էլ չեմ էլ խոսում: Մի հարց է ծագում. իմա՞ստը:


Լիլի Գյոզալյան-  եվրոպացիների համար շատ բարդ ընկալելի երգ ա, բայց դե լավ ա, մտածել են ու dont deny baby-ով մի լույս թողել են, որ մարդ ես, իրենց էլ մոտ լինի...

Արտակ Հարությունյան- Մեկ էլ լավ փիառ թեմա ա, որ պետք ա արվի, էս սաստավով վրացական մուղամ էլ քաշեն, կեթա:)

Միքայել Ղազարյան- Բեյբիի տեղը պիտի լիներ՝ ազիզ:

Դատարկ աթոռների պահը դուր չեկավ։ Պիտի ամբողջովին չդատարկվեր։ Թե չէ պարզ չի՝ հետո որտեղից հայտնվեցին… Մեզ ջարդել են, բայց ամբողջությամբ չեն ջնջել։ Կապը կա, ու դա ռեալ կապ ա։ Ոչ թե ֆոտոյի միջից վիրտուալ ծիտիկ դուրս եկավ, ու հայ ազգը շարունակվեց։

Քրիստինե Գորոյան- էնտեղ երգ ու նորմալ վոկալ չկա... Մենակ կլիպը վատը չի....

Հայկ Կտունյան- Եվրատեսիլի երգ չի։ Ինչու են փորձում մեր ցավը փաթաթել եվրոպացիների վզին, չհասկացան, որ դա քաղաքական մրցույթ է։ Թեթև երաժշտություն է պետք այնտեղ, որ լսողները չտանջվեն այն հասկանալու համար։

Արաքս Մելքոնյան- էդ բեյբի-ն սպանեց.. Քանդեց, փոշիացրեց ամեն ազդեցություն...

Իզաբելլա Աբգարյան- Կլիպը ոչինչ, երգը հեչ դուրս չեկավ...

Կարեն Թովմասյան- Նորմալ երգ ա էլի, կարար ավելի վատը լինել։

Սպարտակ Պետրոսյան- Սցենարն էլ կա արդեն. մի 5 օր առաջ բոլորը ֆավորիտ կհամարեն Հայաստանին, իսկ արդյունքը կլինի առաջին տեղը՝ վերջից առաջին տեղը:

Քրիստինա Գաբրիելյան- Շատ լավն էր, բայց ոչ Եվրատեսիլի համար։

Արմինե Հովհաննիսյան- Լավ էր, եղեռնին ա նվիրված, հո շալախո չէի՞ն պարելու։

Հայկ Պողոսյան- Ոնց որ կազմակերպության հիմն լիներ։