00:58 , 13 մարտ, 20151in.am-ը գրում է.

«Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր էպիզոդը կինոթատրոնների էկրաններին կհայտնվի 2017-ի մայիսի 26-ին: Այս մասին գրում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Walt Disney Co. ընկերության ղեկավար Ռոբերթ Այգերին:
2012-ին Walt Disney Co. ընկերությունը 4 մլրդ դոլարով ձեռք է բերել «Լուկասֆիլմ» կինոստուդիան, որն իրավունքներ է ունեցել «Աստղային պատերազմներ»-ի նկատմամբ և խոստացել նկարահանել առնվազն 3 ֆանտասիկ շրջան: