Երկրում կա ամբողջական բարեփոխման կարիք. Հ. Նաղդալյան


00:04 , 13 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀԿ-ն չի ասում, թե սահմանադրական բարեփոխումները՝ որպես միակ դեղատոմս, լուծելու են անխտիր բոլոր խնդիրները, բայց կա համալիր, ամբողջական և պահանջարկված բարեփոխման անհրաժեշտություն »: Այս մասին Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք երկրում առկա խնդիրները՝ արտագաղթը, «փայ մտնելու» սովորությունը, կոռուպցիան լուծվելու են սահմանադրական փոփոխություններով:

«Մենք տեսնում են, որ երկրում կան բազմաթիվ թերություններ, բայց մենք համարում ենք, որ կա համալիր, ամբողջական բարեփոխման անհրաժեշտություն, որը պահանջարկված բարեփոխում է, և հնարավոր է լինելու արմատական լուծումներ առաջարկել մի շարք հարցերի, այդ թվում՝ ձեր կողմից մատնանշված»,- ավելացրեց Աժ փոխնախագահը