Սիլվան աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է. Ֆրանկ Լեմպարդ


23:57 , 12 մարտ, 2015

1in.am-ը գրում է.

3a1e4434-593a-3c2f-ab42-4c64b65780db

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գովեստի խոսքեր է հղել իր թիմակցի` Դավիդ Սիլվայի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:

«Սիլվան աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ես խաղացել եմ Ձոլայի, Ռոբենի և Ազարի հետ և կարող եմ ասել, որ Դավիդը կարող է համարվել իրենց պես հզոր ֆուտբոլիստ:

Նա հիանալի է խաղում գնդակով և կարող եմ ասել, որ նա ի զորու է հանդես գալ յուրաքանչյուր ակումբում»,- հայտարարել է Լեմպարդը: