Հայաստանը սկսում է Սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլը. Հ. Նաղդալյան


23:37 , 12 մարտ, 2015

Հայաստանը սկսում է Սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլը.  Հ. ՆաղդալյանSlaq.am-ը գրում է.

Հայաստանը սկսում է Սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլը։Սա պատմական պահ է: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնից նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ավելացնելով, որ փոփոխված Սահմանադրությունը նոր տեսլական է ներկայացնում Հայաստանի զարգացման համար:

Նա հայտնեց, որ այսօր հանրապետության նախագահն արդեն հանդիպել է վեց քաղաքական ուժերի հետ եւ լսել նրանց դիրքորոշումները։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այս քննարկումների շրջանը կարեւոր է, եւ դրանց պետք է անպայման մասնակցեն կուսակցությունները, իսկ թե ինչ արդյունք կունենան այս հանդիպումները, դրա մասին վաղ է խոսել։ «Մենք մտնում ենք բարեփոխումների քննարկման շրջան և կարծում ենք, որ դրանք պետք է ծնեն պատասխան` ի՞նչ բարեփոխում ենք իրականացնում և այլն: Այդ ամենի արդյունքում մենք կգանք եզրահանգման, թե արդյո՞ք կատարում ենք բարեփոխումները և ի՞նչ ծավալով»,-ասաց ԱԺ փոխնախագահը: Իսկ քաղաքական քննարկման չի հրավիրվել «Հայ ազգային կոնգրեսը», քանի որ ԱԺ փոխնախագահի բացատրությամբ՝ ի՞նչ իմաստ կա՝ հրավիրել քննարկման մարդկանց, որոնք քննարկման ոչ մի եզր չեն տեսնում: