Անընդհատ տարաբնույթ հայտարարություններ են լինում. Գագիկ Հարությունյանը` Ուորլիքի ասածի վերաբերյալ


22:52 , 12 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Անընդհատ տարաբնույթ հայտարարություններ կատարվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքի` ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում արածհայտարարությանը, թե բանակցային գործընթացում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը` պատասխանելով ԼՂՀ իշխանություններին բանակցություններում ներգրավելու մասին հարցին:

«Սրանք հեղհեղուկ հայտարարություններ են»,-ասաց նա և նշեց, որ պետք է հաշվի առնել, թե իրականում ինչ են հասկանում` ԼՂ բնակչության շահեր ասելով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստմանը, ապա քաղաքագետն ասաց, որ գտնում է, թե կախված իրավիճակից` դա կլինի  նախագահների հերթական հանդիպումը: Հարցին, թե ըստ նրա՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ, նա ասաց, որ չի կարող պատասխանել: