Շտայնմայեր. Հակամարտող կողմերի վրա ճնշումը պետք է շարունակվի


22:14 , 12 մարտ, 2015

Շտայնմայեր. Հակամարտող կողմերի վրա ճնշումը պետք է շարունակվիPanorama.am-ը գրում է.

Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն հայտարարել է, որ թեև ուկրաինական կոնֆլիկտի հանդարտեցման ճանապարհին ձեռք են բերվել որոշ հաջողություններ, այնուամենայնիվ անհրաժեշտ է շարունակել ճնշումը կոնֆլիկտող կողմերի վրա: Այս մասին հաղորդում է գերմանական «Deutsche Welle»գործակալությունը: 

«Ե՛վ Կիևը, և՛ պրոռուսական անջատողականները պետք է վերջ տան հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումներին, որպեսզի հնարավոր լինի իրականացնել Մինսկի համաձայնության հետագա փուլերը, և հակամարտության կարգավորման համար քաղաքական հիմքեր ստեղծվեն»,- նշել է Շտայնմայերը: 
Իր հերթին Քերրին նշել է, որ Գերմանիան ու ԱՄՆ-ն պնդում են, որպեսզի ծանր սպառազինությունը հետ քաշվի Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտող կողմերի շփման գծից: Ընդ որում, ըստ պետքարտուղարի`դա վերաբերում է հակամարտող 2 կողմերին: Ջոն Քերին նաև կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել աջակցություն ցուցաբերել անջատողականներին, որոնք «խախտում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ