«Եվրատեսիլ-2015». «Don`t deny» երգի պրեմիերան


21:36 , 12 մարտ, 2015

Վերջապես կայացավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան, որից էլ հասկացանք, թե ով է Հայաստանից միանում խմբին:

Այսպիսով, վեցերորդ մասնակիցը Հայաստանից Ինգա Արշակյանն է: Խմբի մյուս հինգ անդամներն են` ֆրանսիահայ երգիչ Եսայի Ալթունյանը, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը , Եթովպիայից Վահե Թիլբյանը, ով ներկայացնում է Աֆրիկան, Ասիայից Ստեֆանի Թոփալյանը եւ օպերային երգչուհի Մերի-Ջին ՕԴոհերթի Վասմաթզիանը, ով ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը։ 

«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը: