Doctors.am-ը գրում է․
Ծովի աղն օգտակար մթերք է, որը կարելի է օգտագործել բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար:
Արդեն չորս հազար տարի է, ինչ ծովի աղը հանդիսանում է օվկիանոսների և ծովերի ափերին ապրող ժողովուրդների սննդի անբաժան մասը: Այն ստանում են արևային ջերմության և քամու ազդեցությամբ՝ գոլորշապատման շնորհիվ:
Ծովի և խոհանոցի աղ՝ ո՞րն է տարբերությունը
Պետք է նշել, որ մոլորակում արտադրվող աղերի բոլոր տեսակներն էլ իրենց ծագմամբ ծովի են: Երկրի ընդերքից ստացվող աղը ժամանակին կազմում էր ծովերի և օվկիանոսների բաղկացուցիչ մասը: Սակայն որոշ քիմիական պրոցեսների արդյունքում ծովի աղից ցամաքում մնացել է հիմնականում նատրիումի քլորիդը: Ավելին, ժամանակակից մշակումն ավելի է մաքրում քարաղը՝ այնտեղից հեռացնելով մյուս աղերը:
Պետք է նշել, որ ծովի աղի հիմնական բաղադրիչը նույնպես նատրիումի քլորիդն է, սակայն բացի այդ միացությունից, ծովի աղը պարունակում է մինչև 5 % այլ աղանյութեր և միկրոէլեմենտներ, որոնք կազմում են Մենդելեևի աղյուսակի գրեթե մեկ երրորդը: Ընդ որում, ծովի աղի կազմը նույնպես կարող է տարբերվել՝ կախված նրանից, թե համաշխարհային օվկիանոսի որ մասում են այն ստանում: Ծովի աղի լավագույն տեսակները ստանում են Իսրայելում, Ֆրանսիայում, Հավայան կղզիներում և Մեծ Բրիտանիայում: Հաճախ ծովի աղը կարող է ունենալ բնական գունավորում, ինչը վկայում է նրա կազմում ջրիմուռների կամ հրաբխային ապարների մնացորդների առկայության մասին:
Ծովի աղի կազմը և օգտակար հատկությունները
Աղերի պակասը նպաստում է նյութափոխանակության խանգարմանը, նաև հանգեցնում է լուրջ փոփոխությունների, որոնք բժշկական միջամտության կարիք ունեն: Ծովի աղի կանոնավոր օգտագործումը նպաստում է տվյալ խնդիրների լուծմանը, քանի որ այդ մթերքում պարունակվում են հետևյալ միկրոէլեմենտները.
Ծովի աղը բուժման և կանխարգելման համար
Ծովի աղի լուծույթը կիրառվում է քթի լվացման համար: Սա լավ կանխարգելիչ և բուժիչ միջոց է հարբուխի, գրիպի և այլ շնչառական հիվանդությունների ժամանակ: Բացի դրանից, ծովի աղի ընդունումը ցանկալի է զուգակցել հիմնական բուժման հետ հետևյալ հիվանդությունների ժամանակ.
Հակացուցումներ
Ամեն ինչ լավ է չափի մեջ: Հիշեք, որ ծովի աղը 93-95%-ով բաղկացած է նույն նատրիումի քլորիդից,ինչպես սովորական կերակրի աղը: Ուստի, ծովի աղի չափից շատ օգտագործումը կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա: Սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ օրական չափաբաժինը կազմում է 5 գրամ: Ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում այն կարելի է ավելացնել մինչև 10-12 գրամ, սակայն նախապես պետք է խորհրդակցել մասնագետի հետ: