22:22 , 12 մարտ, 2015Իսպանիայում քաղաքապետի թեկնածուն իր նախընտրական պաստառի վրա հանդես է եկել մերկ վիճակում:
Իոլանդա Կոուսեյրո Մորինը, ով հավակնում է Պորտուգալետե քաղաքի քաղաքապետի պաշտոնին, հանդես է եկել ագիտացիայի անսպասելի միջոցով: Նրա գրասենյակը քաղաքի փողոցներում տեղադրել է մերկ Մորինի լուսանկարով պաստառներ: Ճիշտ է` նրա կուրծքը ծածկված է «Քաղաքական գործիչները մեզ մերկացրել են» գրությամբ: Մորինը ներկայացնում է «Մաքուր ձեռքեր» կուսակցությունը:
