Բեռնաթափման օրերի 8 տարբերակ


20:37 , 12 մարտ, 2015

Բեռնաթափման օրերը հիանալի են նիհարելու համար, բայց նախ և առաջ դրանք օգտակար են օրգանիզմի համար, եթե դրանք դարձնեք ձեր ապրելակերպի մի մասը: Դրանք օրգանիզմին ոչ մի վնաս չեն հասցնում՝ ի տարբերություն խիստ դիետաների: Բեռնաթափման օրերին քաշն աստիճանաբար է իջնում, իսկ դրանց բազմազանությունը խթանում է, որպեսզի չձանձրանաք և չհուսահատվեք:

1. Խնձորային բեռնաթափման օր: Նիհարելու համար անց են կացվում շաբաթական 1-2 անգամ, քաշի պահպանման համար` ամսական 1-2 անգամ: Լինում են խիստ, երբ օրվա ընթացքում կարելի է ուտել միայն 1,5 կգ խնձոր, անգամ խմել չի կարելի և դասական, երբ կարելի է ուտել այնքան խնձոր, որքան ուզում եք և խմել առավելագույնս շատ հեղուկ: Լինում են նաև կեֆիրա-խնձորային բեռնաթափման օրեր` օրական 5-6 խնձոր և 5-6 անգամ կես բաժակ կեֆիր:

2. Կաթնաշոռային բեռնաթափման օր: Օրվա ընթացքում կարելի է ուտել 500-600 գրամ անյուղ կաթնաշոռ: Անց է կացվում շաբաթական 1 անգամ:

3. Կեֆիրային բեռնաթափման օր: Անց է կացվում շաբաթական 1 անգամ: Լինում է երկու տեսակի` խիստ (օրական խմել 1,5 լիտր անյուղ կեֆիր) և թեթև (օրական խմել 1,5 լիտր անյուղ կեֆիր և 1 կգ մրգեր, բանանից և խաղողից առաջ):

4. Կաթնաշոռա-կեֆիրային բեռնաթափման օր: Օրական 250-300 գրամ անյուղ կաթնաշոռ և 750 գրամ կեֆիր:

5. Բանջարեղենային բեռնաթափման օր: Օրվա ընթացքում կարելի է ուտել 1,5 կգ ցանկացած թարմ կամ եփած բանջարեղեն, բացի կարտոֆիլից: Կարելի է խմել մինչև 2 բաժակ թեյ, սուրճ կամ մասուրի հյութ: Կրկնել շաբաթական 1 անգամ:

6. Շոկոլադային բեռնաթափման օր: Օրվա ընթացքում կարելի է ուտել 80 գրամ շոկոլադ և խմել առանց շաքարավազի սուրճ, բայց ուտելուց միայն 3 ժամ անց:

7. Ձկնային բեռնաթափման օր: Օրվա մեջ 5 անգամ ուտել 100 գրակ եփած անյուղ ձուկ առանց աղի և 100 գրամ թարմ բանջարեղեն: Կարելի է խմել մինչև երկու բաժակ թեյ կամ սուրճ առանց շաքարավազի: Կրկնել շաբաթական 1-2 անգամ:

8. Վարունգային բեռնաթափման օր: Օրվա ընթացքում խմել 2 բաժակ կեֆիր և ուտել 1,5-2 կգ թարմ վարունգ: