Այաթոլլահ Ալի Խամենեին քննադատել է ԱՄՆ-ին


19:49 , 12 մարտ, 2015

xaviAraratnews.am-ը գրում է․

Իրանի հոգևոր առաջորդ այաթոլլահ Ալի Խամենեին իր անհանգստությունն է հայտմել Իրանի և «վեցնյակի» միջև այս երկրի ատոմային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը։

Խամենեին համոզմունք է հայտնել, որ նախագահ Ռուհանու կողմից կազմած բանակցային խումբը բաղկացած է բանիմաց և արդարամիտ պատվիրակներից։ Հակառակ դրան՝ «վեցնյակը» Իրանին հարված է հասցնում մեջքից։

«Ամեն անգամ, երբ մենք մոտ ենք վերջնական համաձայնությանը, Միացյալ Նահանգերը ավելի ագրեսիվ և կոշտ դիրք է ընդունում. սա նրան հատուկ հնարք է», – ասել է հոգևոր առաջնորդը։

Նշենք, որ մոտ օրերս Շվեյցարիայում սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպի ԻԻՀ իր պաշտոնակցին՝ Ջավադ Զարաֆին։ Կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի ապագան։