Նախկին ԲՀԿ-ականները բացառում են ՕԵԿ-ին միանալը. armlur.am


19:18 , 12 մարտ, 2015

Նախկին ԲՀԿ-ականները բացառում են ՕԵԿ-ին միանալըArmlur.am-ը գրում է․

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել էր, թե իր տեղեկություններով մի քանի նախկին ԲՀԿ-ականներ դիմել են ՕԵԿ` նրանց միանալու համար: ՕԵԿ-ականներն էլ զերծ են մնում որևէ անուն հրապարակելուց, սակայն նման դիմումների և հանդիպումների առկայության մասին չեն բացառում:

Armlur.am-ն այս մասին փորձեց զրուցել նախկին ԲՀԿ-ականների հետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել կուսակցությունն առաջինը լքած Արագած Ախոյանի և ԲՀԿ-ից վերջերս հեռացած Արայիկ Աղաբաբյանի հետ: Նրանք երկուսն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ նման հանդիպում չեն ունեցել և ապագայում էլ բացառում են ՕԵԿ-ին անդամագրվելու տարբերակը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ