19:06 , 12 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Վերջին արտահերթ նիստի ընթացքում Ազգային ժողովը քննարկեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է նաև, որ եթե հանգուցյալի հարազատները 15 տարի անց չեն վերակնքում պայամանագիրը մասնավոր սեփականատների հետ, վերջինը կկարողանա հանգուցյալի դին աճյունի վերածել ու տարածքը հանձնել այլ ընտանիքի:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կարծում է, որ պաշտոնյաները պետք է մտածեն այլ խնդրի մասին:
«Այն գերեզմանատները, որ մենք ունենք, բոլորովին հարիր չէ մեզ: Ես կուզեի, որ պաշտոնյաները մտածեին որոշակի խիստ նորմեր մտցնելու մասին, թե ինչ տեսք պետք է ունենա հայ մարդու գերեզմանը: Այն տեսքը, որ ունեցել է գոնե քրիստոնեությունից ի վեր. պարզ, ընդամենը մի տապանաքար, առանց հատուկ ցանկապատերի: Եթե մենք մեր հանգուցյալներին համեստ ձևով հուղարկավորենք, կարծում եմ, 15 տարին մեկ էլ կարիք չի լինի պայմանագիրը վերակնքել»,- Araratnews.am-ին ասաց հուշարձանագետը և հավելեց.
«Լավ չի, ամոթ է մեզ, թողնում ենք, որ մի ամբողջ սպորտդահլիճի չափ հող վերցնի մի ընտանիք, որից, հնարավոր է, 200 տարում այդքան մարդ չմահանա: Պետք է այս հարցերին ուշադրություն դարձնել»: