18:40 , 12 մարտ, 2015Newmag.am-ը գրում է․
«Եվրատեսիլ 2015»-ի համար ձևավորված հայկական «Genealogy» խմբի երրորդ անունը եթովպիահայ երգիչ Վահե Թիլբյանն էր: Աֆրիկայում հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական և լատինական երաժշտության միքսերով: Չնայած, շատերն այդպես էլ շատ բան չգիտեն նրա արմատների ու կարիերայի մասին:
Ճանապարհ, որ անցել է…
Վահեն ծնվել և մեծացել է Եթովպիայում, նրա ծնողները (Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը) ծագումով հայ են: Նրա հայրական կողմի պապը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերից է, ում ճակատագիրը հիմնովին հաստատել է Եթովպիայում: Նրա մայրական կողմի ընտանիքի բոլոր անդամները լքել են Արևմտյան Հայաստանը՝ 1890-ականների վերջին և 1900-ականների սկզբներին:
Վահեն լրջորեն սկսել է մտածել երաժշտության մասին, երբ արդեն Կանադայի Վանքուվեր քաղաքի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ էր: Նա բակալավրի կոչում է ստացել ընդհանուր գիտություններից՝ մասնագիտանալով կենսաբանության մեջ: Այդ ընթացքում արդեն գերված է եղել պարով և, լինելով պրոֆեսիոնալ միջազգային լատինամերիկյան պարահանդեսային ոճի պարող, «Salsegnochu» պարային խմբի համահիմնադիրն ու պարուսույցն էր: Այս ամենին զուգահեռ՝ Ադիս Աբեբայում Վահեն երգել է «The Motley Singers» երգչախմբում՝ որպես գլխավոր տենոր:
Համալսարանն ավարտելուց հետո Վահեն 3 տարուց ավելի աշխատել է բիզնեսի ոլորտում և 2008 թվականին, թողնելով իր հիմնական աշխատանքը, ամբողջությամբ նվիրվել է երաժշտությանը: Իր ընկերներ Բիտիկ Էմլաելու և Լեդջ Լեոի աջակցությամբ միացել է «Z Beyaynetus« խմբին: Շուտով Վաշինգտոնից ժամանած և Եթովպիայում հաստատված պրոդյուսեր և կատարող Քենի Ալենը, լսելով Վահեին տեղի ժամանցային վայրերից մեկում, առաջարկել է նրան դառնալ իր բեք վոկալիստը` «251 Band» խմբի ալբոմի թողարկման շրջանակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ