Շարմազանովը հանդիպել է էստոնացի իր գործընկերոջ հետ


18:34 , 12 մարտ, 2015

u0-weu-d4-9157d9a61cf243d697f015d2abc7d91f^pimgpsh_fullsize_distr1in.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին, հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի հետ:

Երկուստեք կարևորվել է երկկողմ հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու եվրոպացի գործընկերների հետ քաղաքական երկխոսությունը: Էդուարդ Շարմազանովը Լայնե Ռանդյարվին և էստոնացի խորհրդարանականներին հրավիրել է Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններին:

Էստոնացի իր գործընկերոջ հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին` Էդուարդ Շարմազանովն անթույալտրելի է համարել և դատապարտել Թուրքիայի վարքագիծը, մասնավորապես Հայաստանի ապօրինի շրջափակումը և հայ-թուրքական հաշտեցումը ԼՂ հակամարտության հետ շաղկապելը:

ԱԺ փոխնախագահը Լայնե Ռանդյարվին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով: