Հոլիվուդյան աստղերը մասնակցում են «Մերկ և վախեցած» հեռուստաշոուին (18+)


18:02 , 12 մարտ, 2015

Դերեք Թելերը ու նրա զուգընկերուհի Քրիստինա Օչոան որոշեցին վերադառնալ իրենց քարանձավաբնակ նախնիների վարած կենսակերպին։ Նրանք 21 ժամ անցկացրին Կալիֆորնիայի անապատում։ Այդ ողջ ժամանակաընթացքում նրանք զրկված էին ոչ միայն ժամանակակից կոմունալ հարմարություններից, այլև հագուստից։ Թելերը, ով գլխավոր հերոսի՝ Դենիի դերն է ստանձնել «ABC Family»-ի  «Baby Daddy» կատակերգությունում, սեփական նախաձեռնությամբ չէր Քրիստինայի հետ մեկնել անապատ։ Նրանք նկարահանվում էին «Discovery»-ի «Naked And Afraid» (թարգմանաբար՝ մերկ ու վախեցած) հեռուստաշոուին։ Այս հեռուստաշոուին մասնակցելու համար մարդիկ պետք է համաձայնվեն բոլորովին մերկ վիճակում լուսանկարվել անապատում։ Հաշվի առնելով, որ զույգն այս մերկ լուսանկարները հրապարակեց «Instagram»-ում դեռևս նախքան հաղորդման հեռարձակումը, կարելի է կարծել, որ դա այնքան էլ բարդ որոշում չի եղել։ Այս հեռուստաշոուի մասնակիցները պետք է որոշ ժամանակ անցկացնեն առանց պատրաստի ուտելիքի, ջրի, հագուստի ու ժամանակակից հարմարությունների։ Նրանց թույլատրվում է իրենց հետ միայն մեկ առարկա բերել անապատ։ Դերեքն իր հետ դանակ բերեց, իսկ Քրիստինան՝ կրակվառիչ։ Նրանք զբաղվեցին որսորդությամբ,  քնեցին բաց երկնքի տակ, խարույկ վառեցին, իսկ վերջում Դերեքը ոտքի վնասվածք ստացավ, ու այստեղ էլ Քրիստինան ապացուցեց, որ «թույլ սեռի ներկայացուցիչ» արտահայտությունն իր համար չէ ստեղծված։ Նա Դերեքին իր շալակն առավ ու գրկած տարավ դեպի այն ուղղաթիռը, որը հատուկ իրենց համար էր ուղարկվել։ Մի խոսքով, անապատային արկածներով լի օր անցկացնելուց հետո զույգը վառ տպավորություններով վերադարձավ իր սովորական առօրյային։ 

Naked And Afraid: Derek Theler and Christina Ochoa explored their Personal Survival Rating during 21 hours in the California desert  in their own version of the Discoverys survivalist TV series

 

Baring all: Theler, 28, who stands 65

Hunter-gatherer: The Baby Daddy star decided that a large snake basking in the sun might make a tasty meal and whipped out his trusty bush knife

Naked and angry: The couple became a little testy with each other after going several hours without food or water and not wearing any clothes

Domestic bliss: While Theler cut leafy branches for them to sleep on, Ochoa, whos in the TV series Matador, managed to light a small fire to keep her hands warm

The couple who bare together stay together:  Theler and Ochoa spent the night in a small cave sheltered from the elements during their big adventure The couple who bare together stay together:  Theler and Ochoa spent the night in a small cave sheltered from the elements during their big adventure

Were over here: Still completely nude, Ochoa carries her injured boyfriend on her back to the rendezvouss with a helicopter sent to pick them up

Recognize them with their clothes on? The couple wont ever be viewed the same now theyve revealed whats underneath the designer duds they wear on the Hollywood red carpet