15:56 , 12 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է․
Լոգարանի չլվացված բաժակներ, բորբոսի հեռացման հեղուկով լվացված սրճեփներ և հավելավճարներ մինիբարի համար. այն ամենը, ինչ պետք է իմանալ հյուրանոցի սենյակների մասին (թեև ՈՉ ՈՔ այդ մասին ոչինչ չի ասի)
Հյուրանոցի սենյակ մտնելիս ցանկություն է առաջանում անմիջապես բացել մինիբարը, մի բաժակ սուրճ եփել կամ նետվել հիգիենայի պարագաներն ուսումնասիրելու: Սակայն կան բաներ, որ պետք է իմանալ նախքան այդ ամենին անցնելը: Սենյակը, որում դուք հանգրվանել եք, կարող է լինել ոչ այնքան մաքուր, ինչքան ձեզ թվում է: Իսկ այն ամենը, ինչը դուք կցանկանաք փորձել, կարող է իրականում անվճար չլինել:
Վերապահումով մոտեցեք հեռակառավարման վահանակներին ու հոսանքի անջատիչներին ձեռք տալուն:
University of Houston-ի անցկացրած ուսումնասիրությունը պարզել է, որ սենյակում ամենաշատը ձեռք տրվող այնպիսի առարկաները, ինչպիսիք են հեռակառավարման վահանակներն ու մահճակալի կողքի հոսանքի անջատիչները, սովորաբար ամենաքիչն են մաքրվում: Որոշ դեպքերում դրանց վրա հայտնաբերվել են այնպիսի բակտերիաներ, ինչպիսիք լինում են զուգարանակոնքի և լվացարանի վրա: Դա արդեն հիմնավոր պատճառ է, որպեսզի ճանապարհորդելիս մենք մեզ հետ վերցնենք ձեռքերի մաքրման հակաբակտերային հեղուկ:
Մի օգտվեք լոգասենյակում տեղադրված բաժակներից
Գուցե դուք տենչաք ջուր խմել և սենյակ մտնելուն պես օգտվեք լոգասենյակում տեղադրված բաժակներից: Այսուհանդերձ, նկատի ունեցեք, որ ըստ Fox News-ի, հայտնաբերվել է, որ հյուրանոցների շատ սպասուհիներ հաջորդ հյուրի ժամանումից առաջ դրանք չեն լվանում օճառով: Թաքնված տեսախցիկները ցույց են տվել, որ հաճախ դրանք միայն ողողվում են ջրով կամ սրբվում այն կտորով, որով ավելի վաղ մաքրվել է սենյակը: Հետևաբար օգտվեք շշալցված ջրից կամ ընդունարանից նախապես պլաստիկ բաժակ խնդրեք:
Մտածեք՝ մինչ ծածկոցի վրա թավալվելը:
Քանի որ հյուրանոցի սենյակում նստելու տեղ քիչ կա, մահճակալը հաճախ այն տեղն է, որի վրա մարդկանց մեծ մասը նստում, ուտում և այլ, այդ թվում՝ ինտիմ, գործողություններ է կատարում: Որոշ մայրեր ծածկոցների վրա անգամ փոխում են իրենց բալիկների տակդիրները: Եթե դուք կարիք չունեք անհանգստանալու այն իրերի համար, որոնք ամեն օր լվացվում են, որոշ ծածկոցներ, սակայն, այդքան էլ հաճախակի չեն փոխվում: Խորհուրդ է տրվում մինչ հյուրանոց ընտրելը կարդալ այլ մարդկանց դիտարկումները դրանց մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ