14:42 , 12 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է․
Amnesty International-ը զգուշացնում է, որ Իրանում շրջանառության դրված օրենքի նախագիծը սպառնում է տեղացի կանանց վերածել «երեխա արտադրող մեքենաների» և տասնամյակներով հետ շպրտել կանանց իրավունքները:
Լոնդոնյան մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության տվյալներով այս օրենքը, որի նախագիծը առաջին ընթերցմամբ արդեն հավանության է արժանացել խորհրդարանում, կանանց զրկում է հակաբեղմնավորիչներ օգտագործելու իրավունքից և նրանց մղում հղիության արհեստական ընդհատման վտանգավոր մեթոդների կիրառմանը: Բացի դա, նմանատիպ մեկ այլ օրենքով, որի ընթերցումը նախատեսված է հաջորդ ամիս, նախատեսվում է երեխա չունեցող կանանց զրկել մի շարք աշխատատեղերում աշխատելու իրավունքից: Այս ամենի արդյունքում գործատուները ստիպված կլինեն նախապատվությունը տալ տղամարդ աշխատակիցներին:
Amnesty International-ի Միջին արևելքի և հյուսիսային աֆրիկայի գծով փոխտնօրեն Հասիբա Սահրոն գտնում է, որ այս օրենքները կանանց և աղջիկների իրավունքները Իրանում տասնամյակներով հետ են շպրտում, և զրկում կանանց իրենց սեփական մարմնի և կյանքի վերաբերյալ որոշում կայացնելու հիմնարար իրավունքից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ