Առցանց գնումների խայտառակ հետևանքները (PHOTO)


14:55 , 12 մարտ, 2015

Առցանց խանութները վերջին տարիներին լայն տարածում են ստացել, սակայն անգամ հասարակ խանութից գնվելիք ապրանքը մանրամասն զննելուց, շոշափելուց, հոտոտելուց ու անգամ համտեսելուց հետո էլ ոչ մի երաշխիք չկա, որ գնված ապրանքը կարդարացնի ակնկալիքներդ։ Հուսախաբ լինելու ռիսկը մասնավորապես մեծ է առցանց տարբերակով հագուստ գնելու դեպքում։ «Taobao»-ից զգեստ գնած այս չինացի կինը վերջերս համոզվեց դրանում։ Առքուվաճառքի առցանց հարթակի լուսանկարներում այս զգեստը գերազանց տեսք ուներ։ Կինը հույս ուներ, որ իր վրա էլ զգեստը նույնքան գեղեցիկ կնստի, որքան այն գովազդող աղջկա վրա։ Սա հոլիվուդյան դերասանուհի Ջեյմի Ալեքսանդրի կրած զգեստի նմանակումն էր։ Լուսանկարներից դատելով՝ թվում էր, թե սա բավականին հաջող նմանակում է, սակայն երբ չինուհին ստացավ իր պատվիրած զգեստը, նա համոզվեց, որ չարաչար սխալվել էր։ Զգեստն իրականում Ալեքսանդրի կրած զգեստի էժանագին պատճենն էր։ Դժգոհ գնորդը որոշեց ֆոտոհամեմատություն տեղադրել տվյալ վաճառողի էջում, որպեսզի գոնե մյուս պոտենցիալ գնորդներն էլ իր պես «չքաշվեն»։ Պակաս մոդելային կառուցվածքի վրա զգեստն ահավոր էր նստում։ Այն շատ քիչ էր ծածկում չինուհու բարեմասնությունները։ Հուսանք, որ գոնե չինուհու նկարած լուսանկարները տեսնելուց հետո անբարեխիղճ վաճառողը խելքը գլուխը կհավաքի։ 

Online shopping fail! A woman in China has been left disgruntled after the daring dress she bought online fell short of her expectations Online shopping fail! A woman in China has been left disgruntled after the daring dress she bought online fell short of her expectations
No underwear needed: The full-length sheer panels show off plenty of skin front and back No underwear needed: The full-length sheer panels show off plenty of skin front and back
Couture copy: The dress is a copy of one worn by Thor actress Jaimie Alexander at the films 2013 premiere Couture copy: The dress is a copy of one worn by Thor actress Jaimie Alexander at the films 2013 premiere