14:50 , 12 մարտ, 2015Իտալացի ճարտարապետ Լուսիանո Պիան գեղեցիկ ճարտարապետական լուծում է գտել՝ քաղաքային միջավայրում բնության մեջ ապրելու համար։ Թուրինում՝ Վերդե 25 հասցեում, նրա կողմից նախագծված բնակարանային համալիրը դրա վառ ապացույցն է։ Կառույցն իրենից ներկայացնում է 5 հարկանի հյուսված բնակելի շենք, որը հագեցած է 150 ծառերով ու փարթամ բնությամբ։
Այս կառույցն օգնում է քաղաքային օդը մաքուր պահել, բնակիչներին կտրում է քաղաքային աղմուկից ու հոտերից և հնարավորություն տալիս բնակիչներին ամռանը զովանալ ծառերի ստվերում։












