Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը. «Հիվանդ եք, տանը նստեք»


14:21 , 12 մարտ, 2015

Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը. «Հիվանդ եք, տանը նստեք»Panorama.am-ը գրում է․

Այս պահին Հայաստանում տարածված է գրիպի Բ տեսակը: Վերջին տարիներին այդ տեսակը գրեթե չի հանդիպել:
Panorama.am-ին նման տվյալներ հայտնեց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Նա հիշեցրեց, որ գրիպի տարբեր տեսակները միմյանց նկատմամբ իմունիտենտ չեն առաջացնում, իսկ ընդհանրապես ձեռք բերած իմունիտենտը տևում է մեկ տարի:

«Գիպի Բ տեսակը տալիս է գրիպի իրական կլինիկական պատկեր: Բարձր ջերմություն, որը պահպանվում է երեք օր, անկողնային ռեժիմ: Ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերելու դեպքում կարող է զարգանալ նաև թոքաբորբ: Վերջին հինգ տարիներին այս տեսակը բուռն չի շրջանառվել, մարդկանց մոտ այդ անընկալունակությունը զարգացել է, հիմա առաջին իսկ ազդակի դեպքում արձագանքում են այսպես վատ»,-ասաց գլխավոր մասնագետը:

Նրա խոսքով, արդեն գրանցվել են դեպքեր, երբ հիվանդության հետևանքով հնարավոր չի եղել խուսափել թոքաբորբից, հիմնականում տուժողները երեխաներ են: 

Թորոսյանն ընդգծում է, եթե առաջին երկու օրը հիվանդության հետնահանջ չկա, վիճակի լավացում չկա, ջերմությունը բարձր սանդղակների վրա է պահպանվում, չպետք է հապաղել, պետք է անմիջապես բժշկի դիմել:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիմելությունը նվազել է, օրինակ այս տարվա մարտի 2-8-ը գրանցվել է շնչառական վարակներով 5 000 դեպք, 6200 դեպքի դիմաց, դրան նախորդող շաբաթվա ընթացքում 4323 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6000-ի դիմաց: Բայց այս տարի որակական պատկերն է այլ, գրիպի վիրուսներն ավելի շատ են շրջանառվում»,-ասաց Լ. Թորոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ