14:06 , 12 մարտ, 2015
Armsport.am-ը գրում է․
Մարտի 12-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 5 տեղով եւ այժմ զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդն են արգենտինացիները, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Կոլումբիան: