Սահմանադրական բարեփոխումների թեման մտնում է լայն քննարկումների փուլ


13:31 , 12 մարտ, 2015

Ինչպես տեղեկացանք, երեկ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտարարություն էր տարածել, որտեղ խոսում էր Սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ քննարկումներից: Մասնավորապես, Սաղաթելյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը մարտի 12-ից սկսում է քաղաքական ուժերի հետ քննարկումների նոր շարք:

Այսօր արդեն նախագահականի կայքում պաշտոնապես հրապարակվեց, որ նախագահը, սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում, հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են ունեցել Միավորված աշխատանքային կուսակցության անդամներ Գուրգեն Արսենյանը, Հռիփսիմե Ավետիսյանը և Վիգեն Խաչատրյանը:
Քննարկվել են բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր, ինչպես նաև դրան առչնվող որոշակի խնդիրներ:

Ակնհայտ է, որ լայն կոնսոլիդացիայի գործընթացը մեկնարկված է: Մինչ ՄԱԿ-ի հետ հանդիպումը նախագահի հետ քննարկումներ են ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները: 
Կարծում եմ՝ քննարկումների գործընթացը լինելու է շարունակական և ընդգրկելու է քաղաքական ուժերի լայն շրջանակներ: 
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են: