«Օրենքով գող» Պզոն Հայաստան այցելելու վիզա չի ստացել


13:01 , 12 մարտ, 2015

1291810_507764395979392_1456392207_n1in.am-ը գրում է․

Թեև երեկ մամուլը միանգամից հեղեղվեց տեղեկությամբ, թե ԱՄՆ-ում գտնվող «օրենքով գող» Պզոն առաջիկա շաբաթվա մեջ այցելելու է Հայաստան և արդեն իսկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատնից ստացել է Հայաստան մուտքի վիզա, սակայն «Առաջին լրատվական»-ը և՛ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունից, և՛ Լոս Անջելեսի Հայաստանյան հյուպատոսությունից պարզել է, որ Արմեն Ղազարյան անունով անձից Հայաստան մուտքի վիզա ստանալու դիմում չի ստացվել: Բացի դրանից՝ այնտեղից մեզ պատասխանեցին, որ 2015 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ քաղաքացիների մուտքը Հայաստան իրականացվում է առանց վիզայի: Նույն կարգը գործում է նաև Հայաստանի քաղաքացիների համար, ովքեր ԱՄՆ-ից գալիս են Հայաստան:

Նշենք, որ Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ՀՀ քաղաքացի է:

Նշենք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Պզոն, այնուամենայնիվ, Հայաստան կգա՝ լուծելու իր ազգականի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության վրեժը: Նրա մարդիկ այս օրերին ակտիվ գործունեություն են ծավալում Երևանում՝ սպասելով Պզոյի վերջնական հրահանգներին: