13:10 , 12 մարտ, 2015
Խիանգ Խիանգ անունով 9-ամյա չինացի տղան միայն մի ցանկություն ունի. կարողանալ ինքն իրեն նայել հայելու մեջ այնպես, ինչպես մյուս երեխաները։ Չորս տարի առաջ երեխան, կրակի մեջ ընկնելով, գլխի ու դեմքի սարսափելի այրվածքների ենթարկվեց։ Մաշկի փոխպատվաստման վիրահատությունից հետո նա պետք է մի քանի տարի դիմակ կրի, որպեսզի մաշկն ամբողջությամբ վերականգնվի։ «Դիմակ տղա» մականունը ստացած տղան ցանկանում է գեղեցիկ լինել, այնպես որ մարդիկ այլևս ակնապիշ հայացքով չնայեն նրան, և որ ամենասարսափելի է՝ չծաղրեն։
Ընտանիքը նրան տեղափոխել է Պեկին, որտեղ նա պետք է դեմքի ու մարմնի մաշկի վերականգման նպատակով մի շարք նոր վիրահատությունների ենթակվի, որն ընդհանուր առմամբ 48.000 դոլար կարժենա։

Երեխայի բժիշկը նշել է, որ մեկ վիրահատությունը բավարար չի լինի մաշկի ամբողջական վերականգնման համար՝ բացատրելով, որ երբ երեխայի մաշկը սկսի զարգանալ նրա հասունացման ընթացքում, այն կարող է ոչ բնական ձևով աճել, այնպես որ առնվազն 7-10 նոր վիրահատությունների կարիք կզգացվի մաշկի հիմնական վերականգնման համար։





