Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվելու է «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրությունը: Այն կտևի մինչ 2015 թվականի մայիսի 31-ը: Ցուցադրության մուտքն անվճար կլինի մարտի 13-15-ը:
Սկիզբը՝ 18:00-ին:
Հ. Ղափլանյանի անվ. Երևանի դրամատիկական թատրոնում կայանալու է գրական-երաժշտական երեկո՝ «Իբրև սկիզբ»: Ասմունքելու են՝ Հրաչուհի և Արթուր Ութմազյանները:
Սկիզբը՝ 20:00-ին:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու «Պոչատ աղվեսը», «Մորաքույրը Փարիզից», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Աֆրոդիտեի ձախ կուրծքը / Левая грудь Афродиты», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Տիկին մինիստրուհին», Երևանի մնջախաղի պետական թատրոնում՝ «Շերանիկ», Համազգային պետական թատրոնում՝ «Արտավազդ-Շիդար» ներկայացումները:
