11:18 , 12 մարտ, 2015Panorama.am-ը գրում է.
Նախօրեին՝ ժամը 23.47-ին, ՏԿԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում` «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին:
Վարորդ Ա. Ա.-ը (ծնվ. 1975թ.) և ուղևորներ Ա. Ղ.-նն (ծնվ. 1987թ.) ու Ռ. Ս.-ը (ծնվ. 1976թ.) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Ա.-ի և Ա.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ռ.Ս.-ինը` բավարար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ