Այսօր թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն է. armlur.am


11:46 , 12 մարտ, 2015

Այսօր թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն էArmlur.am-ը գրում է.

Այսօր թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի ծննյան օրն է: Ծնվել է 1938թ. մարտի 12-ին դերասանի ընտանիքում, մահացել` 2010թ. օգոստոսի 24-ին: 

1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1963-1964 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-1966 թթ.` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1966 թվականից` Երևանի դրամատիկական թատրոնում։