10:47 , 12 մարտ, 2015
168.am-ը գրում է.
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների գործունեությունը: Այս մասին երեկ հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը: 1995 թվականին հայտարարված սահմանափակիչ միջոցների գործունեության ժամկետն ավարտվում էր այս տարվա մարտի 15-ին: Այդ մասին նշված է Կոնգրեսին հասցեագրած Օբամայի նամակում: Օբաման ընդգծել է, որ Իրանի իշխանությունների քաղաքական որոշումներն ու որոշակի գործողությունները հակասում են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին և շարունակում են արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ