Հետաքրքիր փաստեր «ձկան օրվա» մասին


11:38 , 12 մարտ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Հետաքրքիր փաստեր «ձկան օրվա» մասին

Ավագ սերնդի ներկայացուցիչները հիշում են, որ Խորհրդային միության ճաշարաններում հինգշաբթին կոչվում էր «ձկան օր»:

1932 թվականի սեպտեմբերի 12-ին ԽՍՀՄ Սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի ղեկավար Անաստաս Միկոյանը ստորագրել է հրամանագիր «Հանրային սննդի ձեռնարկություններում ձկան օր սահմանելու մասին»: Շաբաթվա մեջ մեկ օր այցելուներին մսային ուտեստների փոխարեն ձկնային կերակուրներ էին առաջարկվում: Ընդ որում` կոնկրետ օր սահմանված չէր. ճաշարանն այն որոշում էր իր հայեցողությամբ:

«Ձկան օրը» ԽՍՀՄ-ում սահմանվում է ոչ թե մարդկանց ճիշտ սնվելու մասին հոգատարության պատճառով, այլ  երկրում մսի պակասից: Զգացնել էին տալիս կոլեկտիվացիայի հետևանքները և, որպես արդյունք, անասունի գլխաքանակի կրճատումը: Կոլեկտիվացիան ձկանը չէր դիպչել, և այն, իշխանության պատկերացմամբ, պետք է լրացներ բնակչության սննդակարգում սպիտակուցի պակասը: Մի քանի տարի անց Միկոյանի նախաձեռնության մասին մոռացվում է, և «ձկան օրը» դադարում է պարտադիր լինել:

Այդ գաղափարին վերադառնում են արդեն լճացման տարիներին: 1976 թվականի հոկտեմբերի 26-ին «ձկան օրվա» մասին կրկին որոշում է ընդունվում: Այս անգամ պաշտոնական պատճառ է հայտարարվում ձկնամթերքի արդյունաբերության աճը: Ձկնուտեստների համար շաբաթվա մեջ կոնկրետ օր է սահմանվում` հինգշաբթին: Այդ խնդրի շուրջ, իբրև թե, աշխատել էին հոգեբաններ, սոցիոլոգներ և վիճակագիրներ: Չնայած դրան` գոյություն ուներ նաև տեսակետ, թե «ձկան օրը» սահմանվել է հինգշաբթի` ելնելով ուղղափառ հավատացյլաների նկատմամբ հարգանքից, որոնց մոտ չորեքշաբթին և ուրբաթը պահքի օրեր են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ