10:28 , 12 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Չինաստանի Ազգային գերագույն դատախազությունը 2014-ին բացահայտել է 3.364 գործ ավելի քան 4.000 պաշտոնատար անձանց մասնակցությամբ, ովքեր կասկածվում են կոռուպցիայի և պետական միջոցների յուրացման համար, գրում է РИА Новости-ն։
«2014-ին դատախազությունը բացահայտել է 3.364 կոռուպցիոն գործ՝ 4040 պետծառայողների մասնակցությամբ, այդ թվում՝ 589-ը քաղաքների մակարդակով»,- հայտնել է գերագույն դատարանի նախագահ Չժոու Ցզյանը։
Համաձայն զեկույցի, ընդհանուր առմամբ, հետաքննություն է անցկացվել 55.101 մարդու հանդեպ, ինչը 7.4%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։