ՄԽ համանախագահները Մինսկում խորհրդակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հարցով


09:53 , 12 մարտ, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Մինսկում խորհրդակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: Այդ մասին Twitter սոցցանցի իր միկրոբլոգում հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ուրախ եմ միանալ համանախագահներին այսօր Մինսկում Բելառուսի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների համար»,- գրել է ամերիկացի համանախագահը: