Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում


09:17 , 12 մարտ, 2015

 

Հանրապետության տարածքում 

Մարտի 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 14-15-ին կնվազի 3-4 աստիճանով:
 
 
Երևանում՝ 

 

Մարտի 12-ին , 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

Երևանի մարտի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ. 

• Օդի առավելագույն ջերմաստիճան 18.10C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան  -16.30C (1985թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   4.80C
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն