09:24 , 12 մարտ, 2015
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննում է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության գործը, քրեական հեղինակություններն էլ իրենց ներսում են «քննություն» սկսել` պարզելու համար, թե ով է կանգնած Երրոդմասցի Լյովիկի սպանության թիկունքում: Բանն այն է, որ եթե այս դեպքը չբացահայտվի, ապա այն անպայման շարունակություն կունենա, և հետագա արյունահեղություններն անխուսափելի կլինեն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երրորդմասցի Լյովիկի ընկերները միջադեպից հետո Հայաստանում շրջում են զրահապատ ավտոմեքենաներով: Մասնավորապես, քրեական հեղինակություն Տույը` Արթուր Ղազարյանը, օրերս զրահապատ ավտոմեքենա է ձեռք բերել և դրանով է շրջում»: