«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը հերքե՞լ է, որ պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը


08:57 , 12 մարտ, 2015

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում: Նա նաև ասել է, որ ինքը օրերս զրուցել է Մոսկվայում գտնվող Սամվել Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին տեղեկացրել է: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել պարոն Բաբայանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին տված, իմ վերջին հարցազրույցից հետո Սամվել Բաբայանը ցանկացավ պարզաբանում տալ: Նա ասաց, թե ինքը նման հայտարարությամբ երբեք հանդես չի եկել, թե մտադիր է առաջնորդել ընդդիմությունը: Իր անունից են նման հայտարարություններ արել: Ու ինքը նշեց, որ չի ցանկանում առաջնորդել ընդդիմությանը»,-թերթի փոխանցմամբ հայտնել է Արթուր Թովմասյանը։