08:04 , 12 մարտ, 2015
«Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դեռևս այս տարվա փետրվարի սկզբին սկսված ստուգումներն ի վերջո ավարտվել են: Սակայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռ չի շտապում հրապարակել աուդիտների արդյունքները, և հայտնի էլ չէ՝ կհրապարակե՞ն, թե՞ ոչ: Թերևս պատճառը մեկն է՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեռ չի որոշել, կամ ավելի ճիշտ՝ նրան դեռ չեն ասել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մնալու է իր պաշտոնում, թե պետք է հեռանա: Ուստի, երբ վերջնական որոշումը կայացվի Թոքմաջյանին «պոլիտեխնիկի» ռեկտորի պաշտոնից ազատելու մասին, այդ ժամանակ էլ աուդիտի արդյունքները կհրապարակվեն, որպեսզի հիմնավորեն նրան չվերանշանակելը: Իսկ եթե որոշվի, որ ներկա ռեկտորը շարունակելու է պաշտոնավարել, ապա ստուգումների արդյունքները կդրվեն «կոմպրոմատների» տրցակի մեջ՝ ապագայի համար»,–գրում է թերթը։