07:32 , 12 մարտ, 2015Մեզանից շատերը սարսափում են միայն մեծ և արյունարբու կոկորդիլոսների մասին մտածելիս։ Դժվար է հավատալ, որ կա մեկը, ով ամեն անգամ փնտրում է այս կանաչ գիշատիչներին, որպեսզի զմայլվի դրանցով։ Բայց լուսանկարիչներ Լարրի Լինչն ու Դևիդ Մոյնահանը կօգնեն լույս սփռել այս գաղտնիքի վրա։ Ներքևում ներկայացված են սարսափազդու ալիգատորների գիշերային ֆոտոշարքը` արված Լարրիի և Դևիդի կողմից։
Այս` «Զգուշացնող գիշերային լույս» անվանումով լուսանկարը «Վայրի բնության լավագույն լուսանկարիչ» անվանակարգում Լարրիին հաղթանակ պարգևեց։

Լարրին բառացիորեն դարանակալում է Ֆլորիդա նահանգի «Մյակկա Ռիվեր» Ազգային պարկի Մյակկա գետի մոտ, որպեսզի անմահացնի ամենայուրահատուկ կադրերը։

Ահա թե ինչպես է մեկնաբանում իր խելահեղ արարքը Լինչը. «Ճահճից մի քանի մետր այն կողմ, արյունարբու մոծակներով շրջապատված և ծնկաչոք կանգնած ես միայն մտածում էի, թե երբ ինձ կհաջողվի ամենալավ կադրերը որսալ և որքան հնարավոր է շուտ փախչել այստեղից»։


«Այդքան փայլատակող աչքեր... մառախուղ... անձրևի կաթիլները թափվում են օբյեկտիվի վրա... այս ամենը այս լուսանկարին մոգություն են հաղորդում»,– հիացմունքով պատմում է Դևիդը
Այդ «մոգություն» ասվածը մի փոքր հարաբերական է։ Մթության միջից սյս դժոխային հայացքը ավելի շուտ սարսափ և վախ է հարուցում։ Հիրավի պետք է լինել քաջ և սիրել այն, ինչով զբաղվում ես, որպեսզի այսպիսի ռիսկի դիմելով նման վտանգավոր լուսանկարներ անես։
