05:56 , 12 մարտ, 2015
Tert.am–ը գրում է.
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է Ուկրաինայի հետ 4-ամյա համագործակցության ծրագիրը և որոշում է կայացրել 17.5 մլրդ դոլար հատկացնել: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է կազմակերպության կայքում:
ԱՄՀ-ի խորհուրդը վերանայել է Ուկրաինայի հարցումը «ընդլայնված ֆինանսավորման» ծրագրի վերաբերյալ: Ուկրաինայի ֆիննախարար Նատալյա Յարեսկոն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՀ-ի առաջին տրանշը կկազմի 5 մլրդ դոլար: Սպասվում է, որ առաջին տրանշը հավասարաչափ կբաշխվի Ազգային բանկի և կառավարության միջև:
Հիմնադրամի տնօրենների խորհրդի կողմից ծրագիրը հավանության արժանացնելու նախապայմանը բնակչության համար էներգիայի սակագների բարձրացման երկամյա գրաֆիկի ընդունումն է, որը պետք է ուղեկցվի սուբսիդավորման ընդլայնմամբ, 2015-ի պետբյուջեում փոփոխությունների սահմանմամբ: