Մեծ Բրիտանիայում նախկին կինը կարող է հավակնել ամուսնալուծությունից հետո ամուսնու ձեռք բերած ունեցվածքին


05:28 , 12 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

314229

Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայում Գերագույն դատարանը սենսացիոն որոշում է ընդունել, որը թույլ է տալիս երկրի բնակչուհի Քեթլին Վայաթին հավակնել իր ամուսնու կարողության մի մասին, որը նա վաստակել է ամուսնալուծությունից հետո: Նրանք ամուսնալուծվել են 23 տարի առաջ: Այս մասին գրում է TASS-ը:

Ընտանիքը, որտեղ մեկ երեխա կար, ամուսնալուծվել է 1992-ին: 2011-ին նախկին կինը նախկին ամուսնուց պահանջել է մոտ 2 մլն ֆունտ (3 մլն դոլար) փոխհատուցում` հստակեցնելով, որ առանց վերջինիս աջակցության ընդհանուր որդուն է մեծացրել: Այդ տարիների ընթացքում նրա նախկին ամուսինը «կանաչ» էներգետիկայի ոլորտում «մագնատ է դարձել»:

2013-ին Վճռաբեկ դատարանը մերժել է կնոջ պահանջը: Բայց այժմ Գերագույն դատարանը հաստատել է կնոջ իրավունքը` ֆինանսական աջակցություն պահանջելով արդեն միլիոնատեր նախկին ամուսնուց` Դեյլ Վինսից: