01:57 , 12 մարտ, 20151in.am–ը գրում է.

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Դոնեցկի «Շախտյոր»-ին:
Հանդիպման հենց առաջին րոպեներից հյուրերը մնացին տասը հոգով։ Խաղադաշտից հեռացվեց «հանքափորներ»-ի պաշտպան Ալեքսանդր Կուչերը։
Հանդիպումն ավարտվեց իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի սաների ջախջախիչ հաղթանակով:
Հավելենք, որ մրցող թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0 հաշվով:
«Բավարիա»-«Շախտյոր»` 7:0
1:0 Մյուլեր 11մ. (4՛), 2:0 Բոատենգ (34՛), 3:0 Ռիբերի (49՛), 4:0 Մյուլեր (51՛), 5:0 Բադշտուբեր (63՛), 6:0 Լևանդովսկի (75՛), 7:0 Գյոտցե (87՛)