00:19 , 12 մարտ, 2015
1in.am-ը գրում է.
Բրիտանիայի բնակչուհի Սառա Ռիջը Ռիհանայի պատկերով յոթ դաջվածք է արել, գրում է The Daily Mirror-ը:
23-ամյա երկրպագուհին այդ ամենի վրա 130 ժամ է ծախսել: Կինը, որը դայակ է աշխատում, դաջվածքներ անող վարպետին ավելի քան երեք հազար դոլար է վճարել:
Նրա դաջվածքներից են Ռիհանայի դիմանկարը ձախ ձեռքին, կրծքին և մեջքին: Կնոջ կրծքին ևս մեկ դաջվածք կա՝ Իսիդա աստվածուհու պատկերը, իսկ ձախ նախաուսին գրված է Ռիհանայի ամբողջական անունը՝ Robyn Rihanna Fenty:
Կինը պատմել է, որ մայրը մինչև վերջին վայրկյանը խնդրել է նրան կանգ առնել և հայտարարել է, որ ապագայում Սառան կզղջա այդ ամենի համար: