Իրաքը 42 միլիոն դոլար կհատկացնի ականազերծման աշխատանքների համար


00:12 , 12 մարտ, 2015

10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է․

Իրաքի իշխանությունները շուրւ 42 միլիոն դոլար են հատկացրել ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya հեռուստաընկերությունը:

Նշված գումարն ուղղվելու է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից տեղադրված պայթուցիկ տարաբնույթ սարքերը չեզոքացնելու համար:

Իրաքի կառավարության որոշման համաձայն` այս գումարը տնօրինելու իրավունք է ստանում շրջակա միջավայրի անվտանգության հարցերով զբաղվող նախարարությունը: Ֆինանսական միջոցները տվյալ գերատեսչությանը կհատկացվեն արտահերթ կարգով:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԻՊ կողմից տեղադրված պայթուցիկ սարքերը կարող են իսկական պատուհաս դառնալ ողջ երկրի համար եթե ժամանակին չչեզոքացվեն:

Նշենք, որ աղբյուրի ոչ պաշտոնական տվյալների համաձայն` երկրում կա ավելի քան 26 միլիոն ական, որը յուրաքանչյուր պահի կարող է պայթել: